Տղե՛րք, հավատացեք, աշխատավարձը հայրենիքից բարձր չէ․ Արդարադատության գեներալը դիմեց ոստիկաններին
Արդարադատության գեներալ- մայոր Թաթուլ Պետրոսյանը, Կառավարության շենքի մոտ դիմելով ոստիկանության ծառայողներին, ասաց, որ 30 տարի աշխատել է ոստիկանության ծառայությունում։
«Տղե՛րք, հավատացեք, աշխատավարձը հայրենիքից բարձր չէ։ Դուք, որ տուն եք գնում ձեր ծնողները ձեր աչքերին չեն ուզում նայել, ձեր երեխաներն ու կանայք վախենում են ձեզ նայելուց, էտ 2000, 5000 դրամը ձեզ չի փրկելու , դուք վաղվա օր չեք ունենալու։ Ես ժողովրդի անունից լիազորված եմ մի բան ասելու ՝ հարգելի ոստիկանության ծառայողներ, հասկացե՛ք, եթե հայրենիք չունենաք, աշխատավարձ ու պարգևավճար ձեզ պետք չէ»,- ասաց Պետրոսյանը։
Պետրոսյանն ընդգծեց, որ կգա օրը, երբ Նիկոլ Փաշինյանը դատարանի առաջ կկանգնի պետական դավաճանության համար։ «Եթե ոչ օրենքի առաջ, ապա ժողովրդական դատարանի առաջ։ Խոստանում եմ ձեզ»,- ասաց գեներալը։