ԱՄՆ-ն ցանկանում է ստեղծել այն ապագան, որին ձգտում են ամերիկացիները և ամբողջ աշխարհի մարդիկ. Բլինկեն
ԱՄՆ իշխանությունները ձգտում են արդիականացնել աշխարհակարգը՝ ելնելով բոլոր երկրների շահերից, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Ռուսաստանը սպառնալիք է, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն ցանկանում է «ստեղծել այն ապագան, որին ձգտում են ամերիկացիները և ամբողջ աշխարհի մարդիկ»։
«Այս ապագային հասնելու համար մենք պետք է պաշտպանենք և արդիականացնենք աշխարհակարգը ...»,- հավելել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը։
«Այժմ, նայելով ապագային, մենք ցանկանում ենք ոչ միայն պահպանել աշխարհակարգը, որը հնարավորություն է տվել հասնել նման առաջընթացի, այլև արդիականացնել այն:Որպեսզի այն արտացոլի բոլոր երկրների, մեծ ու փոքր, բոլոր տարածաշրջանների շահերը, արժեքներն ու հույսերը»,- պնդել է Բլինկենը։
Միաժամանակ դիվանագետը կարծում է, որ «աշխարհակարգի հիմքերի համար լուրջ ու երկարաժամկետ վտանգ կա»։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հստակ և այժմեական սպառնալիք է ներկայացնում»։ Այս համատեքստում Բլինկենը պնդել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկը դարձել է «հարձակում ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»: