Թուրքիան մի քանի տեսակի անօդաչու կործանիչներ է մշակում
Թուրքիան հաջորդ տարի մի քանի տեսակի անօդաչու կործանիչներ կունենա։ Այս մասին АПА-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Նա նշել է, որ Baykar-ը եւ մեկ այլ թուրքական ընկերություն ներկայումս անօդաչու կործանիչներ են մշակում։ «Այս անօդաչու կործանիչները կթռչեն հաջորդ տարի, եւ Թուրքիան 2023-2024 թվականներին մի քանի տեսակի անօդաչու կործանիչներ կունենա»: