Ադրբեջանն օգնության հերթական խմբաքանակը կուղարկի Ուկրաինա
Առաջիկա օրերին Սումգայիթից ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկվի Ուկրաինա։ Այս մասին APA-ին ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեւսկին։
Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության ընդհանուր արժեքը տասնյակ միլիոնավոր դոլարներ է գնահատվում: «Մենք շատ շնորհակալ ենք դրա համար։ Օգնությունը բժշկական սարքավորումներ եւ դեղամիջոցներ, երկար պահպանման սնունդ է ներառում: Մենք շատ երախտապարտ ենք երկրի ղեկավարությանը եւ Ադրբեջանի քաղաքացիներին»։