Պետդեպը կոչ է արել չանջատել Ռուսաստանն ինտերնետից
ԱՄՆ-ն կոչ է անում ներգրավված խաղացողներին ամբողջ աշխարհում չանջատել Ռուսաստանն ինտերնետից, որպեսզի ՌԴ քաղաքացիներին չզրկվեն տեղեկատվության հասանելիությունից: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Փրայսը հայտարարել է, որ տեղեկատվությունը պետք է շարունակի հոսել երկիր, իսկ ինտերնետը պետք է մնա ազատ եւ բաց հենց Ռուսաստանում:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ռուսաստանում լրագրողներին եւ նրանց կազմակերպություններին՝ ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում գտնվող: