Հենրիխ Մխիթարյանը Կոնֆերենցիաների լիգայի գավաթով
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթով։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը դարձավ առաջին անգամ անցկացված այս մրցաշարի հաղթող՝ եզրափակիչում 1։0 հաշվով պարտության մատնելով հոլանդական «Ֆեյենորդին»։
Մխիթարյանը խաղից հետո Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի ստադիոնի խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի դրոշով։ Նա մեկնարկային կազմում էր, սակայն 17-րդ րոպեին մկանային վնասվածքի հետեւանքով փոխարինվել էր։
Տեսանյութը՝ այստեղ:
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը երկրորդ եվրագավաթային պարգեւը նվաճեց։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նա դարձել էր Եվրոպայի լիգայի հաղթող, դարձյալ Մոուրինյոյի ղեկավարությամբ։
Հռոմում բազմաթիվ երկրպագուներ են դիմավորել «Ռոմայի» մարզիչներին եւ ֆուտբոլիստներին։