Մեքսիկայում բռնաբարության դեպքում անչափահասները կարող են աբորտ անել առանց ծնողների համաձայնության
Մեքսիկայի Գերագույն դատարանը վճռել է, որ անչափահաս աղջիկը կարող է աբորտ անել՝ առանց ծնողների թույլտվության, եթե նրան բռնաբարել են, փոխանցում է AP-ը:
Դատարանը որոշել է, որ հարկ չկա բռնաբարության մասին արձանագրություն կազմել, զոհը պետք է միայն խոստովանի, որ իրեն բռնաբարել են:
Անցյալ տարի դատարանը որոշել էր, որ աբորտների համար պատիժը հակասահմանադրական է: Գերագույն դատարանի որոշումն արգելում է բոլոր ատյաններին կնոջը հանցագործության մեջ մեղադրել հղիության ընդհատման համար:
Սակայն աբորտն արգելող օրենքներ են դեռեւս գործում Մեքսիկայի 32 նահանգների մեծ մասում: