Ուժեղ շոգը Հարավային Ասիայում գալիք փոփոխությունների դրսեւորումն է. գիտնականներ
Հնդկաստանում եւ Պակիստանում տիրող մահացու շոգը վերջին ամիսներին ավելի հավանական է դարձել կլիմայական փոփոխությունների պատճառով եւ տարածաշարջանի ապագայի դրսեւորումն է, հայտարարել են գիտնականները:
World Weather Attribution միջազգայն խումբը վերլուծել է եղանակի մասին պատմական տվյալները, որոնք ցույց են, որ երկարատեւ ջերմային ալիքները, որոնք ազդեցություն են գործում ընդարձակ աշխարհագրական տարածքների վրա, հազվագյուտ երեւույթներ են, որոնք տեղի են ունենում հարյուր տարին մեկ անգամ: Սակայն գլոբալ տաքացման ներկայիս մակարդակի պատճառով, որը պայմանավորված է կլիմայական փոփոխություններով, այդ ջերմային ալիքների հավանականությունը մեծացել է 30 անգամ:
Միացյալ Թագավորության օդերեւութաբանական վարչության՝ անցյալ շաբաթ հրապարակված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ջերմային ալիքն, ամենայն հավանականությամբ, 100 անգամ ավելի հավանական է դարձել կլիմայի փոփոխության պատճառով:
Հնդկաստանի եւ Պակիստանի քաղաքներում օդի ջերմաստիճանը վերջին շաբաթներին գերազանցել է 45 աստիճանն՝ ըստ Ցելսիուսի: Որոշ վայրում ջերմաստիճանը հասել է 50 աստիճանի: