Հավայան կղզիներում սկսել են ծովային ջրիմուռներից կոկտեյլի ձողիկներ պատրաստել
Հավայան Loliware ընկերությունը սկսել է ծովային ջրիմուռներից կոկտեյլի ձողիկներ պատրաստել։ Դրանք փոխարինում են պլաստիկե ձողիկներին՝ մաքուր պահելով ափը, գրում է CNBC-ն։
Ձողիկները պատրաստվում են այսպես՝ ջրիմուռները չորացնում, մանրացնում եւ խառնում են բնական ներկերի լուծույթի հետ, իսկ հետո ստացված զանգվածին ձեւ են տալիս։ Տեխնոլոգիան պարզ է, էժան եւ մրցունակ:
Բարերի հաճախորդներն ասում են, որ ջրիմուռներից ձողիկներն ավելի լավն են, քան թղթից ձողիկները՝ դրանք հեղուկը չեն ներծծում, պահպանում են իրենց ձեւն ու հյուսվածքը։
Հետագայում Loliware-ը նախատեսում է ջրիմուռներից միանգամյա օգտագործման բաժակներ պատրաստել: