ՄԱԿ-ում Ուկրաինայում միջուկային կոնֆլիկտի հեռանկարը հավանական են համարել
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության արտակարգ մարդասիրական օգնության համակարգման տնօրինության ղեկավար Ռամեշ Ռաջասինգհամը հայտարարել է, որ Ուկրաինայում միջուկային կոնֆլիկտի հեռանկարը հավանական է դարձել:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում շատ խաղաղ բնակիչներ շարունակում են սննդից, ջրից եւ էլեկտրականությունից կտրված մնալ:
«Եւ միջուկային կոնֆլիկտի հեռանկարը, որը ժամանակին անհնավանական էր թվում, այժմ կրկին հավանական է դարձել», - ասաց Ռաջասինգհեմը: