Ռամզան Կադիրովը սպառնացել է Լեհաստանին (տեսանյութ)
ՏեսանյութերՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Լեհաստանի ղեկավարությանը և պահանջել ներողություն խնդրել մայիսի 9-ին ՌԴ դեսպանի հետ տեղի ունեցած միջադեպի համար։ Կադիրովը կոչը հրապարակել է իր Telegram-ում։
ՌԴ շրջանի ղեկավարը սպառնացել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում անտեսել իր դեսպանի վրա հարձակումը։ «Դուք շատ վատ խաղեր եք սկսել մեր պետության հետ»,- ասել է Կադիրովը։ Նա նաև խորհուրդ է տվել Վարշավային զենքն ու վարձկաններին դուրս բերել Ուկրաինայի տարածքից։
«Ինձ հետաքրքրում է Լեհաստանը։ Ի՞նչի է ուզում հասնել Լեհաստանը: Ուկրաինայից հետո, եթե թիմ լինի, վեց վայրկյանում ցույց կտանք, թե ինչի եք ընդունակ»,- սպառնացել է Չեչնիայի ղեկավարը։