Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը, որը խանութից բաճկոն է գողացել
ԻրավունքՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է գողության հատկանիշներով նախապատրաստվող նյութերի շրջանակներում:
Տեսանյութում երեւում է, որ նա խանութում պոկում է իր հագին գտնվող նոր բաճկոնի պիտակները, մտնում հանդերձարան, ապա դուրս գալիս, վերադարձնում շալվարն ու հեռանում:
«Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: