ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասի վերացման հնարավորության մասին
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին հայտարարել է Թեհրանի դեմ «պատժամիջոցների սահմանափակ վերացման» հնարավորության մասին՝ միջուկային ծրագրից հրաժարվելուն ուղղված նրա քայլերի խրախուսման համար:
«Մենք, ինչպես եւ մեր եվրոպացի գործընկերները, համոզված ենք, որ կարող ենք պատժամիջոցների սահմանափակ թուլացում տրամադրել՝ Իրանի միջուկային ծրագրի կանգնեցմանը եւ սահմանափակմանն ուղվված կարեւոր քայլերի դիմաց»,- ասել է Մալլին Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ ընդ որում, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կարող են «շարունակել օգտագործել մնացած պատժամիջոցները եւ մեր տրամադրության տակ եղած այլ գործիքներ՝ ճնշում գործադրելու եւ Իրանի այլ վտանգավոր քայլերի վրա կենտրոնանալու համար»: