Պուտինը ելույթ կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 27-ին հեռավար ելույթ կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որը կնախագահի Ղրղզստանը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է նաև, որ մայիսի 26-ին Պուտինը հեռավար ելույթ կունենա Եվրասիական տնտեսական առաջին համաժողովի լիագումար նիստում, որը կրում է «Եվրասիական տնտեսական ինտեգրումը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում. ներդրումային գործունեության նոր հնարավորություններ» խորագիրը։