Ադրբեջանը հայտարարել է զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին Հայաստանին փոխանցելու մտադրության մասին
Ադրբեջանը հայտարարել է զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին Հայաստանին փոխանցելու մտադրության մասին։
«Ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալված հայկակայն բանակի զինվորական Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը կփոխանցվի Հայաստանին»,- լրագրողներին հայտնել է ադրբեջանցի գերիների եւ պատանդների հարցով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նա հայտնել է, որ Մարտիրոսովն այս շաբաթ կփոխանցվի հայկական կողմին:
Հայկական բանակի զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը ձերբակալվել էր ապրիլի 23-ին, հայտնում են ԶԼՄ-ները: