Լրացել է ԱՄՆ ֆիննախի լիցենզիայի ժամկետը, որը թույլ էր տալիս Ռուսաստանին սպասարկել իր արտաքին պարտքը
ԱՄՆ ֆինանսների նախարարության գլխավոր լիցենզիան, որը թույլ էր տալիս Ռուսաստանին վճարումներ կատարել իր արտաքին պարտքի սպասարկման համար, իշխանությունների որոշմամբ լրացել է չորեքշաբթի օրը՝ արեւելյան ափի ժամանակով կեսգիշերից մեկ րոպե անց (Մոսկվայի ժամանակով 07:01)։ Ֆինանսական գերատեսչությունը երեքշաբթի հայտնել է, որ մտադիր չէ երկարաձգել մարտին հրապարակված փաստաթղթի վավերականությունը, որը հակառուսական պատժամիջոցներից բացառում է Ռուսաստանի Դաշնության սուվերեն պարտքի մի մասի սպասարկման վճարումները, գրում է ՏԱՍՍ-ը։
Վաշինգտոնն այս որոշումը կայացրել է, չնայած այն հանգամանքին, որ ռուսական սուվերեն պարտատոմսերի ամերիկացի սեփականատերերը, այս ընդհանուր լիցենզիայի շնորհիվ, վերջին ամիսներին վճարումներ են ստացել Ռուսաստանի Դաշնությունից՝ այդ արժեթղթերը սպասարկելու եւ մարելու համար։ Ինչպես նշում է Bloomberg-ը, փաստաթղթի թարմացումից հրաժարվելը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը կգերադասի ստիպել Ռուսաստանին, որի դեմ Արեւմուտքը լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել, «դեֆոլտ հայտարարել, քան թույլ կտա, որ երկիրը դատարկի իր գանձարանը հօգուտ ամերիկացի ներդրողների»։
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն անցյալ շաբաթ ասել էր որ Վաշինգտոնը դժվար թե երկարաձգի այդ լիցենզիան: Միաժամանակ, ինչպես նա նշել է, նույնիսկ Ռուսաստանի կողմից հնարավոր տեխնիկական դեֆոլտը, որը պայմանավորված է նրանով, որ Արեւմուտքը թույլ չի տալիս սպասարկել իր արտաքին պարտքը, ներկայիս իրավիճակում էական փոփոխություն չի լինի։ Ըստ Յելենի՝ Ռուսաստանի Դաշնությունը, Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով, ներկայումս փաստացի կտրված է կապիտալի համաշխարհային շուկաներից։
Այս ընդհանուր լիցենզիայի բացակայության դեպքում ամերիկացիները չեն կարողանա վճարումներ ստանալ ֆինանսների նախարարությունից՝ ռուսական սուվերեն պարտատոմսերի սպասարկման համար, նույնիսկ եթե դրանք արտահայտված լինեն եվրոյով: Վճարումներ չեն ստանա նաեւ դոլարով արտահայտված արժեթղթերի սեփականատերերը։
Ըստ Bloomberg-ի՝ Ռուսաստանը «իր պարտքով մոտեցել է դեֆոլտի», բայց «թեեւ ԱՄՆ-ի սահմանափակումների փոփոխությունը եւս մեկ խոչընդոտ է ավելացնում օտարերկրյա ներդրողներին պարտատոմսերի վճարումներ կատարելու համար, դեռ պարզ չէ՝ արդյոք դա բավարար կլինի, որ Ռուսաստանը հատի դեֆոլտի գիծը»:
ԱՄՆ-ից դուրս ռուսական պարտատոմսերի սեփականատերերը, պարզաբանում է գործակալությունը, դեռ կարող են միջոցներ ստանալ։ Ընդ որում՝ այս ներդրողների մեծ մասը Եվրոպայում է: Ինչպես նշում է Bloomberg-ը՝ դեֆոլտի հայտարարման համար անհրաժեշտ է, որ միջինը սեփականատերերի մեկ քառորդը սահմանված ժամկետում վճարումներ չստանա, իսկ ԱՄՆ-ում դրանք ավելի քիչ են։ Բացի այդ, գործակալությունը հիշեցնում է, որ մայիսի 25-ից հետո ամերիկացիներին ոչ բոլոր վճարումներն են արգելված։ Ֆինանսների նախարարության կողմից ապրիլի 7-ին տրված լիցենզիայի համաձայն՝ ԱՄՆ ներդրողները պետք է մինչեւ հունիսի 30-ը գործարքներ կատարեն Alfa-Bank-ի եւ մինչեւ հուլիսի 1-ը «Ալրոսա»-ի՝ Ռուսաստանում ադամանդների խոշորագույն արտադրողի հետ:
Մայիսի 27-ին Ռուսաստանը արտաքին պարտքերի գծով մոտ 100 մլն դոլար պետք է վճարեր, սակայն անցած շաբաթ ՌԴ ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ արդեն կատարել է 2026 թվականին մարվող եվրոպարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերության այդ վճարումների պարտավորությունները։
Չվճարելու դեպքում Ռուսաստանը մինչեւ 30 օր ուշացում ունի վճարումների լուծում գտնելու համար։ Այսպես, մայիսի 4-ին արեւմտյան վարկանշային գործակալությունները պատրաստվում էին ճանաչել Ռուսաստանի տեխնիկական դեֆոլտը այն պատճառով, որ նա ռուբլով վճարում էր եվրոբպարտատոմսերի դիմաց, որոնց պայմանները ռուսական արժույթով վճարումներ չէին նախատեսում։ Սակայն ապրիլի վերջին ՌԴ ֆինանսների նախարարությունը թույլ չտվեց դա՝ կատարելով դոլարով ստանձնած պարտավորությունները եւ հանելով ռուբլով վճարումները։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ հաջորդ վճարումները նախատեսված են հունիսի վերջին։ Ընդհանուր վճարի մոտ 1 մլրդ դոլարի արժեկտրոնային վճարումներ կատարի, դրա համար նա բավականաչափ միջոցներ ունի։