Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ԵՄ-ի հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկխոսությանը
Ֆրանսիան ողջունում է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքները։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Այս հանդիպումը, որը նախաձեռնել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, հանգեցրեց նրան, որ երկու կողմերը պայմանավորվեցին անցկացնել երկկողմ սահմանային հանձնաժողովի նիստ։
Ֆրանսիան հաստատում է իր աջակցությունը ԵՄ հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը եւ կնպաստի այդ երկխոսությանը որպես Եվրոպական միության խորհրդի նախագահ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,-ասվում է հայտարարության մեջ։