Ոստիկանական նոր ուժեր բերվեցին Նախագահական նստավայր. նրանց և ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց
Նախագահական նստավայրի մոտ, որտեղ «Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակել են շենքի մուտքերը, քիչ առաջ ոստիկանական նոր ուժեր են բերվել, որից հետո իրավիճակը լարվել է, ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ հրմշտոց է սկսվել:
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը բարձրացավ ոստիկանական մեքենայի վրա եւ դիմելով ցուցարարներին ասաց. «Ամեն ինչ նորմալ է, գիծը պահեք, ամեն ինչ մեր ուզածով է, ոչ ոք չի շարժվում: Շենքը շրջափակված է»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ: