Իսպանիան ցանկանում է դառնալ միկրոչիպերի խոշոր արտադրող
Իսպանիայի կառավարությունը հայտարարել է 12,3 միլիարդ եվրոյի ներդրումային ծրագրի մասին՝ երկիրը վերածելու միկրոչիպերի խոշոր արտադրողի եւ օգնելու նվազեցնել Իսպանիայի եւ Եվրամիության կախվածությունը այլ մատակարարներից, հայտնում է AP-ը։
Ելույթ ունենալով Մադրիդում՝ փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Նադյա Կալվինյոն ասել է,որ հնգամյա ծրագիրը նպատակ ունի հնարավորություն տալ Իսպանիային ծածկել միկրոչիպերի մշակման եւ արտադրության բոլոր ոլորտները։
Համակարգչային չիպերի գլոբալ պակասը սպառողների համար դժվարացրել է մեքենաներ, համակարգիչներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ գնելը: Եվրամիությունը հայտարարել է 48 միլիարդ դոլար արժողությամբ կիսահաղորդիչների խոշոր արտադրող դառնալու ծրագրի մասին, որն արտացոլում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ձգտումը՝ 52 միլիարդ դոլար ներդնել ազգային չիպերի արտադրության ոլորտում՝ ներքին արտադրությունը խթանելու համար: