Չինաստանում կանանց համար «տաք տղամարդու ռեժիմով» ավտոմեքենա է թողարկվել
Չինական Ora ընկերությունը թողարկել է Ballet Cat ավտոմեքենան, որը նախատեսված է բացառապես կանանց համար, հայտնում է Carnewschina-ն։
Ավտոմեքենան մի քանի լուծում ունի, որոնք, ինչպես նշվում է, կգնահատվեն կանանց կողմից։ Այդպես, սրահում դիմահարդարման համար մեծ հայելիներ են տեղադրված՝ վառ լուսավորությամբ, իսկ ղեկը պատրաստված է հատուկ միջին վիճակագրական կնոջ ափի չափով։ Բացի այդ, կենտրոնական բազկակալում ներկառուցված տեսախցիկ եւ կոսմետիկ պայուսակ կա։
Ավտոմեքենայի մեջ նաեւ «Տաք տղամարդու ռեժիմ» կա, որը կոճակի մեկ սեղմմամբ տաքացուցիչի միացում եւ առջեւի նստատեղերի տաքացում է ենթադրում:
Ավտոմեքենայի երկարությունը 4401 մմ է, լայնությունը՝ 1880 մմ, բարձրությունը՝ 1633 մմ։ Անիվային բազան հասնում է 2750 մմ-ի։ Ora Ballet Cat-ը հագեցած է միակ էլեկտրական շարժիչով: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը 155 կմ/ժ է, ընթացքի պաշարը՝ 401 կմ։ Գները սկսվում են 193300 յուանից։