«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում. երթ՝ Ֆրանսիայի հրապարակից (ուղիղ)
«Դիմադրության» շարժման մասնակիցները վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երեւանի փողոցներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Ֆրանսիայի հրապարակից երթը մեկնարկել է դեպի Բաղրամյան պողոտա:
«Շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները»,– նախօրեին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ: