Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը պնդում է, որ Էրդողանը պատրաստվում է փախչել երկրից
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը պնդում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջատար դեմքերը պատրաստվում են փախչել երկրից: Այս մասին հայտարարել է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր օրենսդիրների հետ խորհրդարանական հանդիպման ժամանակ, հայտնում է T24 լրատվական կայքը։
Նա նշել է , որ ենթադրյալ սխեման ներառում է «մի քանի հարյուր մարդ՝ սկսած Էրդողանի ընտանիքի անդամներից, եւ մեծ գումարների փոխանցում արտասահնամն ապօրինի կառույցների միջոցով»։
«Մի փորձեք հերքել դա,- ասել է նա։