Գեյթսը կոչ է արել պատվաստանյութեր ստեղծել, որոնք կարող են երկար ժամանակով արգելափակել վարակները
Ապագա պանդեմիաների դեմ պայքարը արտադրողներից պահանջում է այնպիսի պատվաստանյութերի ստեղծում, որոնք կարող են երկար ժամկետով արգելափակել վարակները: Այդ մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր և Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը՝ ելույթ ունենալով Դավոսի տնտեսական համաժողովում:
«Մեզ պատվաստանյութեր են պետք, որոնք երկար ժամանակով արգելափակում են վարակը։ Այսօր պատվաստանյութերը փրկում են միլիոնավոր կյանքեր, բայց դրանք արդյունավետ չեն ինֆեկցիաների տարածման արգելափակման գործում», – հայտնել է Գեյթսը։
Նրա ելույթի հեռարձակումը տեղի է ունեցել ֆորումի կայքում։
Խոսելով ապագայում համաճարակների կանխարգելման մասին՝ նա նաև նշել է, որ անհրաժեշտ է էապես ավելացնել ներդրումները վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, ինչպես նաև դրանց ախտորոշման համար։