Չեխիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Չեխիայում գրանցվել է պոքսվիրուսով վարակման առաջին դեպքը, որը ներառում է նաև կապիկի ծաղիկը: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Վարակիչ հիվանդությունների բուժման հանրապետական միության նախագահ Պավել Դլոհին։
«Կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է Չեխիայում»,- ասել է նա։
Այս ախտորոշմամբ հիվանդը գտնվում է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Դլոհին այլ մանրամասներ չի հայտնել: