Լեդի Գագայի երաժշտական պրոդյուսերը հրաժարվել է երգչուհուց
2007թ. դեռևս անհայտ, բայց տաղանդավոր աղջիկը պայմանագիր կնքեց Տրոյ Կարտերի հետ: Ըստ պայմանագրի`Գագայի ստացած հոնորարի 95 տոկոսը պատկանում էր Կարտերին և միայն 5 տոկոսը`Գագային:
Հավանաբար, հենց այս պայմանավորվածությունն էլ պատճառ է դարձել, որ այժմ արդեն գերհայտնի երգչուհին որոշի միայնակ իրագործել սեփական նախագծերը:
«Գագային այլևս պետք չէ որևէ մեկը, նա իր մեջ ամեն ինչ ունի, հաջողության համար»,-հայտարարել է Գագայի երաժշտական պրոդյուսերը: