Թուրքիան Ֆինլանդիայից և Շվեդիայից գրավոր երաշխիքներ է ակնկալում. Չավուշօղլու
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը համաձայնելու համար Թուրքիան ցանկանում է գրավոր երաշխիքներ ստանալ այդ երկրներից՝ Պաղեստին կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
«Ստոկհոլմը և Հելսինկին պետք է հրաժարվեն ահաբեկիչներին աջակցելուց։ Նախագահն ասել է՝ դիվանագիտությունը մեր առաջնահերթությունն է»,- նշել է Մևլութ Չավուշօղլուն։
Անկարան ևս մեկ պահանջ ունի՝ վերացնել Թուրքիա պաշտպանական արտադրանքի մատակարարման էմբարգոն։ Նախարարի խոսքով՝ այս հարցը կարող են քննարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները։
Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի միջև բանակցությունները կանցկացվեն վաղը՝ Անկարայում։ Մինչ այդ Ֆինլանդիան և ՆԱՏՕ-ն փոխադարձ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել։
Երկրի պաշտպանության նախարարի խոսքով` այդ փաստաթուղթը «կուժեղացնի Ֆինլանդիայի պաշտպանունակությունը» և թույլ կտա «արդյունավետորեն ռազմական օգնություն ստանալ» Հյուսիսատլանտյան դաշինքից։