Դպրոցականներն այցելել են հրաձգարան
Դպրոցականների շրջանում զինվորական ծառայության հանդեպ գրավչության բարձրացման նպատակով մայիսի 23-ին կազմակերպվել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների մի խումբ աշակերտների այցելություն N զորամասի հրաձգարան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Դպրոցականները ծանոթացել են հրաձգային զենքերի կառուցվածքին, մարտավարատեխնիկական բնութագրերին և զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին, կատարել կրակային վարժություններ։