ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը հաղթեց մոլդովացի մարզիկին մեկնարկային մենամարտում
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է տղամարդկանց Եվրոպայի բռնցքամարտի մեծահասակների առաջնության մրցումային երկրորդ օրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոյան շրջափուլում պայքարի մեջ մտավ Հայաստանի ևս մեկներկայացուցիչ Համբարձում Հակոբյանը (80 կգ), ով մրցեց Դմիտրի Կոսկիուգի հետ: Հայբռնցքամարտիկը հաղթեց մրցակցին 5:0 հաշվով:
Մայիսի 24ին` մրցումային երկրորդ օրը Հայաստանն ուներ ևս երկու մարզիկ` Ջանիկ Սահակյանը(54 կգ) և Նարեկ Զախարյանը (71կգ): Երկու մարզիկներն էլ պարտվեցին իրենց մեկնարկայինմենամարտերում:
Մայիսիսի 23-ին` մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականի կազմում առաջինհաղթանակը տոնեց 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը` գերազանցելով լեհ մրցակցին: