Սիրիայի նախագահն ընդունել է Արամ Ա Վեհափառ hայրապետին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր Դամասկոսում ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ հայրապետի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Սիրիայի ընթացիկ վիճակը, նաև անդրադարձ է կատարվել սիրիահայերի առջև ծառացած խնդիրներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Բերիո թեմի առաջնորդ, գերաշնորհ Մասիս եպիսկոպոս Զոպույանը, Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Լիբանանի խորհրդարանի անդամ Հակոբ Բագրատունին, այլք:
Ինչպես նշում է գործակալությունը, Սիրիայի նախագահը կարևորել է սիրիահայ համայնքի դերը: