ԱԳՆ շենքի պատուհաններից քերում են Արցախի դրոշներով կազմված «Արցախ» անունը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն այսօր արտաքին գործերի նախարարության շենքի մոտ անհնազանդության ակցիա իրականացնելիս շենքի պատուհանների վրա Արցախի Հանրապետության փոքրիկ դրոշներ փակցրեցին՝ գրելով Արցախ։
Ակցիայի ավարտից հետո, երբ քաղաքացիները հեռացնել են շենքի մոտից, Արցախի դրոշը քերելով մաքրում են։