Ադրբեջանի իշխանություններն արագ տեմպերով մզկիթներ են կառուցում օկուպացված Հադրութում և Շուշիում
Ադրբեջանի իշխանություններն արագ տեմպերով մզկիթներ են կառուցում օկուպացված հայկական բնակավայրերում։
Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գյունդուզ Իսմայիլովը մամուլի ասուլիսին հայտնել է, որ հայտնաբերվել է 67 մզկիթ, որոնց մեծ մասն ավերվել է, փոխանցում է ԱՊԱ-ն։ Պաշտոնյայի խոսքով՝ Հադրութում, Շուշիում եւ Մատաղիսում նոր մզկիթների շինարարությունը շարունակվում է։
Սակայն եթե մզկիթներն ավերվել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ապա ադրբեջանցիները նպատակաուղղված են ոչնչացնում հայկական ժառանգությունը։ Ադրբեջանցիներն արդեն բազմաթիվ հայկական եկեղեցիներ եւ հուշարձաններ են քանդել եւ վնասել 2020-ին հայկական տարածքների օկուպացումից հետո։