Քորթնի Քարդաշյանի հարսանիքը հովանավորել է դիզայները, որը հայտնի կլանին անվանել էր «ամենաէժանագինն աշխարհում»
Dolce & Gabbana նորաձեւության տունը դարձել է հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանի եւ երաժիշտ Թրեւիս Բարքերի հարսանիքի հովանավորը։ Արարողությունը կազմակերպվել է «Olivette» կալվածքում, որը պատկանում է ապրանքանիշի հիմնադիրներին, չնայած նրան, թե ինչպես է ապրանքանիշի դիզայներներից մեկը՝ Ստեֆանո Գաբանան, սոցիալական ցանցերում հրապարակային քննադատել ընտանիքին, գրում է News Week-ը։
Բարտերային միջոցառումը տեղի է ունեցել Պորտոֆինոյում՝ Իտալիա, եւ ենթադրում էր հյուրերի հյուրանոցային, վիլաների, զբոսանավերի վարձույթի, թռիչքների եւ այլ ծախսեր, որոնք ամբողջովին ծածկել է իտալական ընկերությունը։ Բացի այդ՝ նորապսակների եւ բոլոր ներկաների հագուստը եւս պատրաստված էր անվանի ապրանքանիշի կողմից։ Քարդաշյանն ու նրա թմբկահար ամուսինը կանգ են առել «Regina d'Italia» զբոսանավում, որը ատկանում է հենց Ստեֆանո Գաբանային։
Պարբերականը նշում է, որ 2018թ․-ին Ստեֆանո Գաբանան հրապարակային արտահայտել էր իր կարծիքը Ջեններ քույրերի, Քիմ Քարդաշյանի եւ նրանց մոր՝ Քրիսի մասին նրանց համատեղ լուսանկարի մեկնաբանություններում, որը հրապարակվել էր նրանց երկրպագուներից մեկի՝ kkwcloset էջում։ Այդ ժամանակ տղամարդը նրանց անվանել էր «աշխարհի ամենաէժանագինը»։ 2015թ․-ին ապրանքանիշը բազմաթիվ սկանդալների կենտրոնում է հայտնվել, ինչի հետեւանքով նորաձեւության տանը մեղադրել են ռասիզմի եւ հոմոֆոբիայի համար։