Զելենսկին պատմել է իր մահվան դեպքում պլան Բ-ի մասին
Ուկրաինայի իշխանությունները պլան Բ ունեն՝ երկրի ղեկավարներից որեւէ մեկի, այդ թվում՝ պետության ղեկավարի մահվան դեպքում, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում Ուկրաինայի տանը տեսակապի միջոցով իր ելույթի ժամանակ։
Զելենսկու խոսքով՝ իշխանությունները պատրաստ են քայլեր ձեռնարկել իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում. «Մեր օրենսդրության համաձայն՝ պետությունը ղեկավարող կա։ Մենք պատրաստվել ու բաժանվել էինք՝ ես, վարչապետն ու խորհրդարանի ղեկավարը»։
Զելենսկին հիշեցրել է, որ Ուկրաինան խորհրդարանական-նախագահական հանրապետություն է։ «Մենք հասկանում էինք, որ եթե լինի այս կամ այն կորուստը, մենք պատրաստ կլինենք այդ գործընթացին։ Մենք նախարարների կաբինետը բաժանեցինք երկու մասի, դա երկու դուբլ էր, որպեսզի երկիրը պաշտպանված լինի նույնիսկ այդպիսի արդյունքներից»,- ասել է նա։