Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնի տանը խուզարկություններ են իրականացվում
Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազությունը եւ Տեղեկատվության եւ անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի տանը, ով կասկածվում է գործարար Վլադիմիր Պլախոտնյուկից կաշառք վերցնելու մեջ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մարիաննա Կերպեկը:
«Հակակոռուպցիոն դատախազության և Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Իգոր Դոդոնի տանը։ Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ»,- հայտարարել է նա:
2020 թ. նախկին պատգամավոր Յուրի Ռենիտան տեսանյութ էր հրապարակել, որում այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոդոնը հանդիպում է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի եւ նրա տեղակալ Սերգեյ Յարալովի հետ։ Տեսանյութում Դոդոնը Պլախոտնյուկից փաթեթ է ստացել, որի մեջ, ըստ պատգամավորի, մեծ քանակությամբ գումար է եղել։ Հանդիպումը կայացել է 2019 թ. հունիսին, մի քանի օր անց Պլախոտնյուկը լքել է երկիրը։