Միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի Երևանում. Հայաստան կժամանեն 18 երկրի գեղեցկուհիներ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի կանցկացվի Երևանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստան կժամանի ինչպես ԱՊՀ անդամ երկրներից, այնպես էլ Արևել յան Եվրոպայի մի շարք պետություններից (ընդհանուր՝ 18 երկրից) 18-25 տարեկան 25-30 գեղեցկուհի: Նրանք հաղթել են իրենց երկրների ստանդարտներով կայացած ընտրական մրցույթներում։ Մրցույթին պատշաճ ներկայանալու համար գեղեցկուհիները Հայաստան կժամանեն հունիսի 3-ին և կմնան մինչև հունիսի 18-ը: Եզրափակիչը կկայանա հունիսի 17-ին:
Մասնակիցների հետ ողջ ընթացքում կաշխատեն Ռուսաստանից հրավիրված մասնագետներ՝ բեմական խոսքի վարպետ, հոգեբան, դերասանի վարպետության մասնագետ, պարուսույց, բեմական կեցվածքի մասնագետ և այլն: Լավագույններին ընտրելու է ԱՊՀ-ից և այլ պետություններից ժամանած պրոֆեսիոնալներից բաղկացած ժյուրին, որի անդամների անունները կբացահայտվեն առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում