Քաղաքացիները շրջափակել են ԱԳՆ–ի բոլոր մուտքերը (Տեսանյութ)
«Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրպարակից երթով հասան ԱԳՆ շենքի մոտ եւ շրջափակեցին այն:
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «ԱԳ նախարարն այլեւս չի սպասարկում Հայաստանի շահերը, պետք է շրջափակենք ամբողջ շենքը՝ բոլոր մուտքերով»,-ասաց նա, որից հետո երթի մասնակիցն երը հրելով ոստիկանների շղթան, մտան շենքի բակ:
«Բոլոր 4 նախարարությունների մուտքը պետք է փակենք, որովհետեւ սրանք այլեւս Հայաստանին չեն ծառայում: Մեր ԱԳՆ-ն իր գործակալ նախարարով թուրքի սպասարկու են: Այս շենքը հայկական շահերի հետ կապ չունի, ինչքան ԱԳՆ-ն քիչ աշխատի, այնքան հայկական շահերը քիչ կվնասվեն»,-ասաց նա:
Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: