Էրդողանն ասել է, որ Հունաստանի վարչապետն իր համար այլեւս գոյություն չունի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար այլեւս գոյություն չունի, գրում է Sabah-ը։
Կառավարության նիստից հետո հեռուստաուղերձում Էրդողանն ասել է, որ Միցոտակիսը Թուրքիայի դեմ է հանդես եկել եւ ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել թույլ չտալ F-16 կործանիչներ վաճառել Թուրքիային։
«Մենք պայմանավորվել էինք չընդգրկել երրորդ երկրներին նրա հետ մեր վեճում։ Չնայած դրան՝ անցյալ շաբաթ նա այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում, խոսեց Կոնգրեսի հետ եւ զգուշացրեց, որ մեզ չտան F-16»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Հունաստանի վարչապետն այլեւս գոյություն չունի իր համար: նա նշել է,որ երբեք չի համաձայնի հանդիպել նրա հետ:
Էրդողանը նաեւ հայտնել է, որ մոտ ապագայում Հունաստանի հետ Ռազմավարական խորհրդի ծրագրված հանդիպումը չի կայանա։