Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետն իր համար այլևս գոյություն չունի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար այլևս գոյություն չունի ԱՄՆ կատարած այցից հետո։
«Մենք բացատրեցինք մեր բոլոր գործընկերներին, որ Թուրքիայի մոտեցումը ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին և դաշինքին <...> Ինչպե՞ս է Հունաստանը վերաբերվում մեզ հիմա: Միթե՞ «ֆեթուլլահիստական ահաբեկչական կազմակերպության» ճանապարհը դեպի Եվրոպա այժմ չի անցնում Հունաստանով: <... > Մենք խոսեցինք նրանց հետ, պայմանավորվեցինք, որ երրորդ երկրները չպետք է ներգրավվեն մեր բանակցություններում: Դրանից հետո Միցոտակիսը ԱՄՆ-ին հորդորեց չվաճառել F-16-ը Թուրքիային: Սրանից հետո ինձ համար այլեւս Միցոտակիս անունով ոչ ոք չկա։ Ամեն դեպքում, ԱՄՆ-ը որոշումներ չի կայացնի նրա հայտարարության հիման վրա»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ժամանակ։