Իլհամ Ալիեւը պատրաստվում է համաներում հայտարարել
Առաջիկա մայիսի 28-ին ընդառաջ, որը Ադրբեջանում տոնվում է որպես Անկախության օր, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը ամենայն հավանականությամբ կհայտարարի համաներում։ Այս առնչությամբ, այսօր կկայանա Ադրբեջանի նախագահին կից ներման հանձնաժողովի նիստ։
Նիստին կքննարկվեն ներման համար ստացված ավելի քան 500 դիմում։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։