Կանայք ավելի քիչ են քնում եւ ավելի շատ բողոքում ցերեկային քնկոտությունից, քան տղամարդիկ
Կանայք ավելի քիչ են քնում եւ ավելի շատ բողոքում ցերեկային քնկոտությունից, քան տղամարդիկ, վկայում են ԱՄՆ-ի բնակիչների շրջանում անցկացված նոր հարցման արդյունքները, փոխանցում է UPI-ն։
ԱՄՆ-ի ավելի քան 2000 չափահաս քաղաքացիների շրջանում անցկացված առցանց հարցումը ցույց է տվել, որ կանայք տղամարդկանցից 1.5 անգամ ավելի հաճախ հազվադեպ կամ երբեք չեն արթնանում լավ քնի զգացողությամբ՝ 32 տոկոս 21 տոկոսի համեմատ: Բացի այդ, քնկոտությունն ազդում է կանանց 81 տոկոսի առօրյա գործունեության վրա՝ տղամարդկանց շրջանում 74 տոկոսի համեմատ:
Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի (AASM) պատվերով հարցումն անցկացվել է փետրվարի 17-ից 24-ը։
«Որոշ կանայք անհավանական ճնշում են զգում աշխատելու, տանը հետեւելու եւ երեխաներ մեծացնելու համար, եւ այդ ամենը՝ ժպիտով: Երբեմն մեզ պետք է մի կողմ դնել մեր սուպերհերոսի թիկնոցները: Մենք պետք է վերադառնանք առողջ ապրելակերպին՝ սննդակարգ, ֆիզիկական վարժություններ եւ քուն»,- ասել է Հյուսիսային Դակոտայի քնի կենտրոնի տնօրեն, դոկտոր Սիմա Հոսլան:
Այս կապակցությամբ մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել պատշաճ քնի համար անհրաժեշտ որոշ կանոնների.
- Քնի հետեւողական գրաֆիկ պահպանեք: Արթնացեք ամեն օր նույն ժամին, նույնիսկ՝ հանգստյան օրերին կամ արձակուրդի ժամանակ:
- Ձեր ննջասենյակը հանգիստ եւ խաղաղ դարձրեք, պահեք այն հարմարավետ վիճակում եւ զով ջերմաստիճանով:
- Սահմանափակեք վառ լույսի ազդեցությունը երեկոյան եւ անջատեք էլեկտրոնային սարքերը քնելուց առնվազն 30 րոպե առաջ:
- Քնելուց առաջ շատ սնունդ մի ընդունեք։ Եթե երեկոյան քաղց եք զգում, թեթեւ, առողջարար նախուտեստ կերեք։ Քնելուց առաջ խուսափեք կոֆեինից, նիկոտինից եւ ալկոհոլից:
- Կանոնավոր կերպով պարզվեք եւ առողջ սնվեք։
- Եթե պառկեք քնելու, եթե քնել չեք ուզում:
- Եթե 20 րոպեում չեք քնում, վեր կացեք անկողնուց։ Զբաղվեք որեւէ հանգիստ բանով՝ առանց ուժեղ լուսավորության, մինչեւ քնկոտություն կզգաք: