Քեյթ Մոսը` բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր.Վիկտորիա Բեքհեմը բարկացած է
39-ամյա մոդել Քեյթ Մոսը պաշտոնապես նշանակվել է բրիտանական Vogue-ի հրավիրված խմբագիր:
Ինչպես պարզվել է, այս պաշտոնը ցանկանում էր ստանալ մեկ այլ հայտնի բրիտանուհի` Վիկտորիա Բեքհեմը, և նրան բարկացրել է, որ այն բաժին է հասել Մոսին:
Ամսագրում աշխատելը Բեքհեմի երազանքն էր, դեռ երկու տարի առաջ, երբ առաջին անգամ խոսվեց Vogue-ի հրավիրված խմբագրի պաշտոնի մասին, Բեքհեմը ոգևորությամբ առաջարկեց իր թեկնածությունը: Բեքհեմը երկու տարի է սպասում էր այդ պահին` համոզված, որ Vogue-ի հրավիրված խմբագրի պաշտոնն իրենն է լինելու: