Անդրեյ Ռուդենկոն չի բացառել «Ազովստալի» գերիների հետ ռուս գերիների փոխանակման հնարավորության քննարկումը
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն չի բացառել «Ազովստալի» զինվորականների հետ ռուս գերիների փոխանակման քննարկման հնարավորությունը, եթե դա չհակասի առողջ բանականությանը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ես ցանկացած հնարավորություն, որը չի հակասի առողջ բանականությանը, չեմ բացառում»,- ասել է նա երկուշաբթի՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Մոսկվան հնարավոր համարում է այդ փոխանակման քննարկման հնարավորությունը։