Վիկտորյա Բոնյային դուրս են արել Կաննի կինոփառատոնից
Մոդել եւ հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյային թույլ չեն տվել անցնել Կաննի կինոփառատոնի կարմիր գորգով։ Բոնյանին խնդրել են հեռանալ կարմիր գորգից չափազանց պրովոկացիոն կերպարի պատճառով․ նա այս մասին հայտնել է իր սոցիալական ցանցերում։
Վիկտորյան միջոցառման համար կոստյում էր ընտրել եւ պայուսակ, որի վրա արտահայտել էր իր կարծիքն աշխարհում կատարվող իրադարձությունների մասին։ Պայուսակին առկա գրությունն անգլերենից թարգմանվում է հետեւյալ կերպ․ պատերազմներ գոյություն չէին ունենա, եթե տղամարդիկ ծննդաբերեին։ Արտահայտությունն ընդունված է մեկնաբանել հետեւյալ կերպ․ եթե տղամարդիկ ինն ամիս կրեին երեխային, չէին ցանկանա նրանց պատերազմ ուղարկել եւ սպանություններ թույլ տալ։
«Այսօր ինձ դուրս են արել կինոփառատոնի կարմիր գորգից, ինչն ինձ հետ երբեք տեղի չի ունեցել։ Այո՛, հավանաբար շատ տղամարդկություն է հարկավոր ունենալ՝ հանրության առաջ նման հաղորդագրությամբ հանդես գալու համար»,- ասել է Վիկտորյան։