Տեսանյութ, թե ինչպես է պարեկը հայհոյանքով խոսում ավտոերթի մասնակցի մասին
«Դիմադրության» շարժման այսօր՝ մայիսի 23-ին կազմակերպած անհնազանդության ավտոերթերից մեկի ժամանակ ոստիկանության աշխատակիցը հայհոյանքով է խոսել ավտոերթի մասնակցի մասին:
Տեսանյութում երեւում է, որ ավտոերթի առջեւից ընթացող ոստիկանական մեքենայից հրահանգվում է, որ ավոտերթը կանգնի, սակայն դիմացից ընթացող մեքենաներից մեկը եռագույն դրոշով կանգ չի առնում:
Պարեկային ծառայության աշխատակիցը իջնում է մեքենայից ու ասում. «Չկանգնե՞ց բ..-ի տղեն»:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 23-ին վաղ առավոտին «Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր են իրականացնում Երեւանի փողոցներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը:
Նախօրեին «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին երթեւեկությունը կազմակերպպել 15 կմ/ժ արագությամբ, դրանով եւս մեկ անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով: