Levi's-ը կլքի ռուսական շուկան
Denim Levi Strauss & Co հագուստի խանութների ցանցը 29 տարվա գործունեությունից հետո կլքի ռուսական շուկան։ Ընկերությունը գնորդներ է փնտրում Ռուսաստանում իր խանութների մի մասի համար, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները նորաձեւության շուկայում:
Պարբերականի տեղեկություններով՝ ապրանքների մատակարարումը դադարեցվել է, իսկ եղածը նախատեսվում է վաճառել այլ հարթակների միջոցով։
Ռուսաստանում Levi’s խանութների պոտենցիալ գնորդ կարող է դառնալ թուրքական Fiba Holding A.S ընկերությունը։ Այժմ այն զարգացնում է Gap-, Marks & Spencer-ի եւ Banana Republic-ի կետերը Ռուսաստանում։ Levi's-ի գլխամասային գրասենյակում «Կոմերսանտ»-ի հարցմանը չեն արձագանքել: