Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք. Մահացել է 1 քաղաքացի
Հայաստանում մայիսի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 22 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422939-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 11121 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3089295 է:
Փաստացի այս պահին բուժվում է 541 պացիենտ, ավելացել է 2-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 412090 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 19 անձ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. մահացածների թիվը 8624 է: