Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 միլիոն 193 հազար 307 պատվաստում
Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։
Մայիսի 22-ի դրությամբ՝ Հանրապետությունում քովիդի դեմ կատարվել է 2 միլիոն 193 հազար 307 պատվաստում։
Առաջին դեղաչափով կատարվել է 1 միլիոն 132 հազար 945 պատվաստում, 2-րդ դեղաչափով՝ 1 միլիոն 3725 պատվաստում:
3-րդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 52 հազար 757 քաղաքացի։