Կրծկալը վնասակար է առողջությանը
Շատ կանանց հետաքրքրում է մի հարց, ի՞նչ անել, որ կուրծքը տարիների ընթացքում չկորցնի իր տեսքը: Ֆրանսիացի գիտնականները պատասխանում են, որ չի կարելի կրել կրծքալ: Ըստ գիտնականների հետազոտության` կրծքալը վնասակար է առողջությանը և նշանակություն չունի, թե ինչ որակի է և որքան:
18-35 տարեկան 130 կանանց շրջանում անցկացվել է կրծքալ չկրելու փորձ: Փորձը ցույց է տվել, որ կրծքալից հրաժարված մարդիկ ավելի լավ են իրենց զգում. «Մենք այժմ հանգիստ շնչում ենք, զգում ենք մեզ ինքնավստահ և մեր մեջքը ավելի քիչ է ցավում»:
Սակայն ֆրանսիացի գիտնականներն, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս դուրս չնետել կրծքալները հատկապես 45 տարեկանից սկսած, քանի որ այդ դեպքում կինը կարող է կորցնել իր կանացիությունը: