Ամուսնության առաջարկ՝ ամուսնացած տղամարդուց․ Օլգա Բուզովային անակնկալ են մատուցել
Ռուս հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան «Կազինո Սոչի» թատրոնի բեմում «Мужчина нарасхват» ներկայացումից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է ստացել առեղծվածային անծանոթից։ Նա տեսագրությունը հրապարակել է իր տելեգրամյան ալիքում։
Պարզվել է՝ Բուզովայի գաղտնի սիրելին իսկական ընտրյալ ունի, եւ նա սոցիալական ցանցերում նույնիսկ չի հետեւում երգչուհուն։ Ավելին, հայտնի է դարձել, որ աստղին մատանի նվիրած անձը պրոդյուսեր է Սոչիից։
Վարկածներից մեկի համաձայն, որը լայն տարածում է գտել համացանցում, այս ամբողջ PR արշավի հետեւում հենց Բուզովան է, որը մի շարք ռեսուրսների արգելափակման հետեւանքով սեփական Telegram-յան ալիքի զարգացման կարիքն ունի։ Ըստ տեսանյութի արձագանքների՝ արտիստը չի սխալվել․ տեսանյութը երգչուհու համար ռեկորդային արձագանքներ է ստացել։
Տեսանյութը՝ այստեղ: