Չի ուզում մեծացնել ԱՄՆ-ում․ Ռիհաննան ծրագրում է տեղափոխվել նորածին որդու հետ
Երգչուհի Ռիհաննան, որը վերջերս առաջին անգամ մայր է դարձել, չի ցանկանում, որ որդին մեծանա ԱՄՆ-ում եւ ծրագրում է ASAP Rocky-ի եւ նորածին փոքրիկի հետ Բարբադոս կղզի տեղափոխվել, գրում է The Mirror-ը։
«Ռիհաննան սիրում է Բարբադոսն, ու նրան դուր է եկել այնտեղ մեծանալը։ Նա ցանկանում է իր երեխային նույն փորձը տալ, ինչ ինքն է ունեցել՝ հեռու շոու-բիզնեսի աշխարհից։ Ե՛վ նրա, ե՛ւ ASAP-ի ընտանիքը Բարբադոսում են, այդ պատճառով զույգը ծրագրում է մի քանի ամիս անց անտեղ տեղափոխվել»,- լրագրողներին պատմել է ինսայդերը։
Պարբերականի տեղեկություններով՝ Ռիհաննան Լոս Անջելեսում կապրի երեք ամիս, ապա ընկերոջ՝ A$AP Rocky-ի եւ իրենց որդու հետ իր հայրենիք կտեղափոխվի։